«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի մասնակիցները նվեր են պատրաստել աշխարհի բոլոր հայերի և իրենց երկրպագուների համար: Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որայսօր` մայիսի 15-ին, հայաստանյան ժամանակով 17:00-ին (15:00 CET) «Genealogy» խումբը կներկայանա նոր երգով: «Genealogy»-ի բոլոր անդամները կերգեն հայերեն` բոլոր հայերի միասնության, համախմբման, ուժի և հայկականության մասին: Երգի պրեմիերան կկայանա «Genealogy» խմբի յութուբյան ալիքով:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 19-ին: Հայաստանը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո: